Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ինսուլտի վտանգը երևում է աչքերից

Ինսուլտի վտանգը երևում է աչքերից

Զարմանալի է, բայց ինսուլտի վտանգը կարելի է գուշակել աչքերով, ավելի ստույգ` ըստ աչքերի արյունատար անոթների վիճակի: Նման տեղեկություն է հաղորդում հետազոտողների միջազգային խումբը:

 

Որպեսզի անցկացվեն բոլոր հետազոտությունները, ընտրվել են տարեց մարդիկ, ավելի ստույգ` 50-75 տարեկան 2907 մարդ: Կատարվել են բոլոր կամավորների ցանցաթաղանթի արյունատար անոթների նկարներ, դրանից հետո 13 տարի շարունակ գիտնականները մանրազնին հետևել են հետազոտության մասնակիցներին: Այդ ընթացքում 165 հոգի ինսուլտ է ստացել: Պարզվել է, որ հենց այդ մասնակիցների անոթների նկարներում են նկատելի եղել ուժեղ փոփոխություններ, որոնք կապված են բարձր ճնշման հետ:

 

Փորձագետները պատմում են, որ գլխուղեղի անոթներում տեղի ունեցող գործընթացների մի զգալի մասն անմիջականորեն անդրադառնում է աչքի ցանցաթաղանթի արյունատար անոթների վիճակի վրա: Կարող են լինել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են՝ արյունահոսությունը,  ուռածությունը և այլն:

 

Ի դեպ, աչքի հատակի անոթների լուսանկարումը բուժհաճախորդների ախտորոշման անվտանգ, արագ և էժան միջոց է: Ուստի եթե հոգ եք տանում ձեր առողջության մասին, մի՛ ծուլացեք, գնացե՛ք լուսանկարեք և քննարկեք  նկարը մասնագետի հետ;

 

Հետազոտության արդյունքները հրապարակված են Hypertension հրատարակությունում:

Սկզբնաղբյուր. mednovelty.ru
Աղբյուր. ankakh.com
Լուսանկարը. alternews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ